02:31 21 հունվարի, 2021Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ 1/16 եզրափակիչում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը սենսացիոն պարտություն կրեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալկոյանոյից»։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ 45-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն բացեց հաշիվը։ 80-րդ րոպեին իսպանացի պաշտպան Խոսե Սոլբեսը վերականգնեց հավասարությունը։ 110-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Ռամոն Լոպեսը։ Սակայն «Ռեալը», ունենալով թվային առավելություն, գոլ բաց թողեց 115-րդ րոպեին։ «Ալկոյանոյի» հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խուանան։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Ալկոյանո» - «Ռեալ»՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)
Խոսե Սոլբես, 80, Խուանան, 115 - Էդեր Միլիատո, 45
Հեռացում՝ Ռամոն Լոպես («Ալկոյանո»), 110, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.