02:10  ,  21 հունվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմին կամային հաղթանակ բերեցին ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գոլերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 19 խաղում վաստակել է 40 միավոր եւ առաջինն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) ու «Լեսթեր Սիթին» (19 խաղ) ունեն 38-ական միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 5 - Էդինսոն Կավանի, 21, Պոլ Պոգբա, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով