17:46  ,  18 հունվարի, 2021

Հոլանդին ձեռք բերելու համար «Չելսին» պատրաստ է սահմանել տրանսֆերային ռեկորդ

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

The Athletic-ի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն ամառային պատուհանի ընթացքում: Հոլանդին ձեռք բերելու համար «Չելսին» պատրաստ է գերազանցել ակումբի տրանսֆերային ռեկորդը:

«Բորուսիայի» ու նորվեգացի հարձակվողի միջև պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ 2022-ի ամռանը նրան հնարավոր է ձեռք բերել 75 միլիոն եվրոյով: «Չելսին» կփորձի Հոլանդին գնել ավելի շուտ, մինչ մյուս ակումբները կսպասեն նրա տրանսֆերային գնի նվազմանը:

Էրլինգ Հոլանդը մեկ տարի առաջ ավստրիական «Զալցբուրգից» է տեղափոխվել գերմանական ակումբ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի, դարձել 12 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում