01:03  ,  18 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Քրիսթալ Փելասին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Ջոն Սթոունսը։ Աչքի ընկան նաեւ Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը եւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

«Մանչեսթեր Սիթին» 17 խաղում վաստակել է 35 միավոր եւ երկրորդ տեղում է՝ 2 միավոր զիջելով առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» (18 խաղ)։ «Քրիսթալ Փելասը» 13-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4։0 (տեսանյութ)

Ջոն Սթոունս, 26, 68, Իլկայ Գյունդոգան, 56, Ռահիմ Ստերլինգ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով