22:11  ,  16 հունվարի, 2021

«Դերբին» պարտվեց Ռունիի գլխավորությամբ առաջին խաղում

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի նորամուտը հաջող չստացվեց «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Անգլիայի Չեմպիոնշիփի 24-րդ տուրում «Դերբի Քաունթին» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ռոթերդամին», որը հաղթական գոլը խփեց 86-րդ րոպեին: Ռունիի գլխավորած թիմը 19 միավորով նախավերջին՝ 23-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի էր դարձել, որ 35-ամյա անգլիացին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և նշանակվել «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ: Մինչև այդ նա խաղացող մարզիչի պարտականություններ էր կատարում ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում