19:09  ,  15 հունվարի, 2021

Ուեյն Ռունին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան եւ գլխավորեց «Դերբի Քաունթին»

35-ամյա անգլիացի Ուեյն Ռունին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան եւ նշանակվեց «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Ռունին որպես խաղացող-մարզիչ «Դերբի Քաունթի» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակում:

Անգլիայում Ռունին դրանից առաջ նախորդ անգամ հանդես էր եկել 2018-ին «Էվերտոնում», այնուհետեւ տեղափոխվել ամերիկյան «Դի Սի Յունայթեդ»։

Ռունին 2004-2017-ին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ դառնալով Անգլիայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Անգլիայի հավաքականում Ռունին խաղացել է 2003-2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում