15:14  ,  15 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայմանավորվել են

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան» փոխհամաձայնության են եկել իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիայի տեղափոխության հարցում, հայտնում է Sport.es-ը:

«Բարսելոնան» իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը կիրականացնի մինչև հունվարի վերջ: Սպասվում է, որ Իսպանիայի հավաքականի 20-ամյա խաղացողը 5 տարվա պայմանագիր կկնքի կատալոնացիների հետ:

Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա 2017-ին է միացել «Մանչեսթեր Սիթիին»: Transfermarkt-ն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English