12:10  ,  15 հունվարի, 2021

NBA. Կարիի արդյունավետությունը չօգնեց «Գոլդեն Սթեյտին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 104:114 հաշվով պարտվեց «Դենվերին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 35 միավոր: «Դենվերից» ամենաարդյունավետը Նիկոլա Յոկիչն էր՝ 23 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Պորտլենդ» – «Ինդիանա»՝ 87:111 (26:26, 10:33, 35:25, 16:27)

«Սան Անտոնիո» – «Հյուսթոն»՝ 105:109 (27:30, 18:18, 34:27, 26:34)

«Տորոնտո» – «Շառլոտ»՝ 111:108 (35:34, 36:28, 28:24, 12:22)

«Ֆիլդադելֆիա» – «Մայամի»՝ 125:108 (38:30, 35:28, 25:20, 27:30)

«Դենվեր» – «Գոլդեն Սթեյտ»՝ 114:104 (37:24, 28:30, 25:22, 24:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում