02:16  ,  14 հունվարի, 2021

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» պայքարից դուրս թողեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 3։2։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով։

«Յուվենտուսից» գոլի հեղինակ դարձան շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան եւ ֆրանսիացի կիսապաշտպան Համզա Ռաֆյան։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Դեյան Կուլուշեւսկի, 2, Ալվարո Մորատա, 23, Համզա Ռաֆյա, 104 - Լենարտ Չիբորա, 28, Ֆիլիպո Մելեգոնի, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում