10:55  ,  7 հունվարի, 2021

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը «Կրոտոնեի» դեմ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղում (3:1), hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մխիթարյանից բացի, թեկնածուների թվում են նաև իսպանացի Բորխա Մայորալը, իտալացի Բրայան Կրիստանտեն և բրազիլացի Ռոժեր Իբանյեզը:

«Կրոտոնեի» դեմ արտագնա խաղում 31-ամյա Մխիթարյանն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը, ինչպես նաև կատարել էր գոլային փոխանցում, իսկ Բորխա Մայորալը դարձել էր դուբլի հեղինակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 16 խաղի և դարձել 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով