16:20  ,  3 հունվարի, 2021

Հեմիլթոնը երկարաձգել է «Մերսեդեսի» հետ պայմանագիրը և կստանա տարեկա 70 միլիոն եվրո

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնը երկարաձգել է «Մերսեդեսի» հետ պայմանագիրը, հաղորդում է SportTune-ը:

Նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Բրիտանացի մրցարշավորդը մեկ մրցաշրջանում կվաստակի 70 միլիոն եվրո (գումարած բոնուսները): Պայմանագիրը երկարաձգելու համար Հեմիլթոնը կստանա 2.5 միլիոն եվրո բոնուս ու AMG Project One մեքենա:

Հիշեցնենք, որ 35-ամյա Հեմիլթոնը ավարտված մրցաշրջանում 7-րդ անգամ նվաճել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով գերմանացի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում