22:22  ,  27 դեկտեմբերի, 2020

«Լիվերպուլը» միավորներ կորցրեց հետնապահի հետ խաղում

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց «Վեստ Բրոմվիչի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց մեկ միավորով՝ 1։1։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, սակայն վերջնամասում հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ նիգերիացի պաշտպան Օլուվասեմիլոգո Աջային։

«Լիվերպուլը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Էվերտոնից»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1։1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 12 - Օլուվասեմիլոգո Աջայի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով