12:10  ,  26 դեկտեմբերի, 2020

Գարի Կասպարովը հայտնել է մոր մահվան մասին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայր Կլարան հեռացել է կյանքից: Այդ մասին անվանի շախմատիստը հայտնել է սոցցանցերում:

«Խորին ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովի մահվան մասին: Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ խոհեմ խորհրդատու ու ամենաուժեղ մարդ, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ»,- թվիթերյան էջում գրել է 57-ամյա Կասպարովը:

Գարի Կասպարովին ցավակցել է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում