Դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացել է թենիսի անվանի մարզիչ Կարեն Կյուրեղյանը: Նա 75 տարեկան էր, hաղորդում է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, թենիսի ԽՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Կյուրեղյանը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի ու ԽՍՀՄ-ում թենիսի զարգացման գործում: Նա մարզչական աշխատանքով զբաղվել է 47 տարի:
Նրա սաներից շատերը հաջողության են հասել միջազգային ու համառուսական մրցաշարերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում