21:00  ,  16 մարտի, 2012

Բերեզովսկին հինգ գնդակ բաց թողեց

Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրում «Զենիթը» հաղթել է Մոսկվայի «Դինամոյին» 5։1 հաշվով։ Խաղը տեղի է ունեցել «Դինամոյի» դաշտում։

Դուբլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Կերժակովը։ Գոլի հեղինակ են դարձել նաեւ Դոմենիկո Կրիշիտոն, Սերգեյ Սեմակը եւ Սիբոլչ Խուստին։

Հեղինակության գոլը դինամոյականներից խփել է գերմանացի լեգիոնական Կեւին Կուրանին։

Ամբողջ հանդիպման ընթացքում «Դինամոյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր

«Դինամո» - «Զենիթ» - 1։5

Կուրանի 72 - Կրիշիտո 13, Կերժակով 14, 75, Սեմակ 24, Խուստի 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում