21:02  ,  18 դեկտեմբերի, 2020

«Տամբովը» Հարոյանի եւ Կարապետյանի հետ խաղաց ոչ ոքի

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռամբովն» ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

«Տամբովի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 59-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ «Տամբովի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման դուրս եկավ խաղադաշտ 75-րդ րոպեին։

«Ուրալը» 21 միավորով 12-րդն է, «Տամբովն» ունի 13 միավոր եւ վերջինն է։

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Տամբով» - «Ուրալ»՝ 1։1

Գերման Օնուգխա, 45 - Օտման Էլ-Կաբիր, 29

Չիրացրած 11մ՝ Օտման Էլ-Կաբիր, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English