23:56  ,  15 դեկտեմբերի, 2020

«Վուլվերհեմփթոնը» կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտվեց 1։2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 49-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

66-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Դանիել Կաշտելուի գոլի շնորհիվ դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը։

Ավելացված 5-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն։

«Չելսին» 22 միավորով 5-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» 9-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ)

Դանիել Կաշտելու, 66, Պեդրու Նետու, 90+5 - Օլիվիե Ժիրու, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով