19:50  ,  15 դեկտեմբերի, 2020

Արի Զաքարյան․ Հիմա գեղասահքն աշխարհում շատ վատ վիճակում է

Ռուսաստանցի մարզական գործակալ, գեղասահքի ISU Skating Awards մրցանակաբաշխության կազմակերպիչ Արի Զաքարյանը խոսել է մարզաձեւի վիճակի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

«Հիմա գեղասահքը շատ վատ վիճակում է։ Միջազգային մրցումներ չեն անցկացվում։ Շատ հավակնորդներ զրկվեցին լուրջ տիտղոսներից։ Կյանքում այդպիսի հնարավորություն շատ չի լինում։ Եթե չլինեն մրցումներ, մարզիկները չմեկնեն մրցաշարերի, չվաստակեն գումար, ծնողները կխորհեն, որ ձգտելու նպատակներ չկան։ Պարզապես մարզվել միայն լուսավոր ապագայի համար շատ բարդ է»,- Արի Զաքարյանի խոսքը մեջբերում է sport.business-gazeta.ru-ն։

Անցած շաբաթ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան չեղարկեց նաեւ հունվարին նախատեսված Եվրոպայի առաջնությունը եւ Մեծ մրցանակի եզրափակիչ փուլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ