Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում: 72 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը մրցեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:
Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Վերջին միավորը վաստակեց հունգարացին եւ դարձավ աշխարհի գավաթակիր։
Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 67 կգ քաշային Սալվիկ Գալստյանը:
Քիչ հետո 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի
18:59 , 20 սեպտեմբերի 
17:56 , 20 սեպտեմբերի
17:14 , 20 սեպտեմբերի