23:58 13 դեկտեմբերի, 2020Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում: 72 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը մրցեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:
Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Վերջին միավորը վաստակեց հունգարացին եւ դարձավ աշխարհի գավաթակիր։
Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 67 կգ քաշային Սալվիկ Գալստյանը:
Քիչ հետո 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.