22:55  ,  13 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուսի» հաղթանակն ու Ռոնալդուի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Հյուրերից աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Յուվենտուսը» 23 միավորով չորրորդ տեղում է։ «Ջենոան» նախավերջինն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)

Ստեֆանո Ստուրարո, 61 - Պաուլո Դիբալա, 57, Կրիշտիանու Ռոնալդու, 78, 11մ, 88, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում