23:45  ,  11 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Լիսանդրո Մարտինեսին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը կկենտրոնանա Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերի վրա, եթե հունվարին չկարողանա ձեռք բերել Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիային։

Լիսանդրո Մարտինեսը արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» սան է։ «Այաքսում» նա հանդես է գալիս 2019 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English