Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբը կկենտրոնանա Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերի վրա, եթե հունվարին չկարողանա ձեռք բերել Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիային։
Լիսանդրո Մարտինեսը արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» սան է։ «Այաքսում» նա հանդես է գալիս 2019 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում