23:14  ,  7 դեկտեմբերի, 2020

«Սոչին» հաղթեց. Էրիկ Վարդանյանը նորամուտը նշեց ակումբի կազմում

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սոչին» ընդունեց «Ախմատին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Գոլերի հեղինակ դարձան Մարկո Դուգանժիչը և Արտուր Յուսուպովը:

«Սոչիի» կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էրիկ Վարդանյանը, որը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին:

«Սոչին» այժմ ունի 27 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ախմատը» 25 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում