Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ցանկանում է նոր ակումբում ստանալ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, տեղեկացնում է Bild-ը:
28-ամյա Ալաբան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, քանզի «Բավարիան» չի համաձայնել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբայի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում