12:46  ,  29 նոյեմբերի, 2020

Կուման․ Կորոնավիրուսն ազդել է վնասվածքների քանակի վրա, մեզ ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ կորոնավիրուսի հետեւանքով շատացել են ֆուտբոլիստների վնասվածքները թիմում։

«Չեմպիոնների լիգայում Կիեւի «Դինամոյի» դեմ մեր կազմը գերազանց խաղաց, շատ հավանեցի խաղի ռիթմը։

Կորոնավիրուսը շատ լուրջ է ազդել վնասվածքների քանակի վրա, մեզ պետք են ավելի շատ ֆուտբոլիստներ։ Որոշ դիրքերում մենք սահմանափակված ենք։

Մեսին ու Դե Յոնգը լավ հանգստացել են։ Հույս ունեմ, որ նրանք լավ պատրաստ կլինեն խաղին»,- նշել է Կումանը։

Կատալոնական թիմի մարզիչը նաեւ խոսել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Մարադոնայի մասին, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

«Մարադոնայի հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի խաղադաշտում լավ խաղ ցուցադրելը։ Ես խաղացել եմ Մարադոնայի դեմ, երբ հանդես էի գալիս «Սեւիլիայում»։ Ես ավելի շատ ժամանակ ծախսեցի նրա նախավարժանքին հետեւելիս, քան իմ մարզման վրա»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում