18:46  +04,  27 նոյեմբերի, 2020

Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին» առաջիկա խաղում

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Gazetta.it-ը։ Թուրինյան թիմը կհյուրընկալվի «Բենեւենտոյին»։

«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հանգստանալու հնարավորություն է տվել 35-ամյա ֆուտբոլիստին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

«Բենեւենտո» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ