16:16  ,  25 նոյեմբերի, 2020

Խորեն Բայրամյանը գնահատել է Վալերի Կարպինի կատակը (ֆոտո)

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն անդրադարձել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի կատակին: Կազանի «Ռուբինի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից հետո «Ռոստովի» մամուլի ծառայությունը հրապարակել էր Վալերի Կարպինի լուսանկարը՝ Խորեն Բայրամյանի սանրվածքին նմանվող կեղծամով: Մեկնաբանություններում ռուս մասնագետը գրել էր, որ Բայրամյանը պետք է փոխի մարզերի գույնը: Այդ խաղում Կարպինի գլխավորած թիմը 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ:

«Կատակը գնահատեցի, սակայն չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ նրանք ցանկանում են ստիպել ինձ ներկել մազերս: Չի ստացվի»,- «Россия 24» ալիքի «Футбол России» հաղորդման եթերում ժպտալով ասել է Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը OptaSports-ի վարկածով ընդգրկվել էր Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև ճանաչվել էր «Ռուբինի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում