13:06  ,  25 նոյեմբերի, 2020

Խորեն Բայրամյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը OptaSports-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի դուբլի շնորհիվ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նախորդ խաղում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Կազանի «Ռուբինի» նկատմամբ: Բայրամյանը նաև ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 11 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում