20:00  ,  23 նոյեմբերի, 2020

«Խիմկին» հաղթեց, Արշակ Կորյանը չմասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Խիմկին» հյուրընկալվել էր «Ուֆային»:

«Խիմկին» հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արշակ Կորյանն ընդգրկված էր «Խիմկիի» հայտացուցակում, սակայն չմասնակցեց հանդիպմանը՝ մնալով պահեստայինների նստարանին:

«Խիմկին» այժմ ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է: «Ուֆան» 7 միավորով վերջին տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Ուֆա» - «Խիմկի»՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում