18:22  ,  21 նոյեմբերի, 2020

«Չելսին» ուժեղ էր «Նյուքասլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր «Նյուքասլին»:

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 2:0 հաշվով: «Չելսիի» կազմից գոլի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, իսկ «Նյուքասլի» պաշտպան Ֆեդերիկո Ֆերնանդեսը դարձել է ինքնագոլի հեղինակ:

Այժմ «Չելսին» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 18 միավորով, «Նյուքասլը» 11 միավորով 13-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Ֆերնանդես, 10 (ինքնագոլ), Թեմի Աբրահամ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով