Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Տամբովը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Կրասնոդարին»: Դաշտի տերերի հաղթական գոլը 17-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելան:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը խաղացին «Տամբովի» մեկնարկային կազմում: 63-րդ րոպեին Հարոյանը դաշտից հեռացվեց երկրորդ դեղին քարտի պատճառով, իսկ Կարապետյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Տամբովը» 12 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Կրասնոդարը» 21 միավորով 9-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Կրասնոդար» - «Տամբով»՝ 1:0
Ռեմի Կաբելա, 17
Հեռացումներ՝ Եգոր Սորոկին, 60 – Վարազդատ Հարոյան, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի