17:28  ,  8 նոյեմբերի, 2020

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված վերջին րոպեին՝ 1։1։

15-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ավելացված 5-րդ րոպեին հռոմեական թիմի էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն վերականգնեց հավասարությունը։

«Յուվենտուսը» 13 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար «Միլանը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 16 միավոր։ «Լացիոն» 9-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆելիպե Կայսեդո, 90+5 - Կրիշտիանու Ռոնալդու, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում