16:30  ,  5 նոյեմբերի, 2020

5 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը գրավել է ադրբեջանական ակումբի դարպասը

5 տարի առաջ այս օրը՝ 2015 թվականի նոյեմբերի 5-ին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի խաղին և դարձավ գոլի հեղինակ:

Այս օրը Հենրիխ Մխիթարյանը ցուցադրեց հրաշալի խաղ և, դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բորուսիան» տնային հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով