10:22  ,  31 հոկտեմբերի, 2020

Վասիլի Ուտկին. Խաբիբը մեծագույն մարտիկ է, բայց այլևս չեմ երկրպագի նրան

Ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն անդրադարձել է խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անպատվել էր իսլամիստների վերաբերյալ հայտարարությունից հետո:

«Հուսով եմ՝ Խաբիբը կվերադառնա: Նա մեծագույն մարտիկ է: Այլևս չեմ երկրպագի նրան: Այսօրվանից»,- թվիթերյան էջում գրել է Ուտկինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Խաբիբ Նուրմագոմեդովը տարել էր 29-րդ հաղթանակն ու հայտարարել կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում