14:20  +04,  30 հոկտեմբերի, 2020

Խորեն Բայրամյանը չի օգնի «Ռոստովին» «Սպարտակի» դեմ խաղում

Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել «Սպարտակի» հետ խաղին, տեղեկացնում է Sport24-ը:

Ավելի վաղ «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել էր, որ Բայրամյանը Հայաստանի հավաքականից ակումբ է վերադարձել վնասվածքով, սակայն վերականգնվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:

Ռուսաստանի առաջնության «Սպարտակ» - «Ռոստով» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս