21:14  ,  25 հոկտեմբերի, 2020

Մարիա Գեւորգյան․ Հավաքվեց 200 հազար դրամ, որն ուղղվելու է համահայկական հիմնադրամին

Գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի շախմատային նախաձեռնության արդյունքում 200 հազար դրամ է հանգանակվել։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց գրոսմայստերը։

Ազատության հրապարակում ավարտվել է շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի շախմատային նախաձեռնությունը՝ հաջակցություն բանակին։

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ։

«Նախապես որոշված էր մինչեւ 17:00-ն, բայց այնպես դասավորվեց, որ պարտիաները ձգվեցին։ Մասնակցությունը վճարովի էր, ըստ ցանկության։ Հավաքվեց ուղիղ 200 հազար դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայոց բանակին։

Հաղթողներ եւ պարտվողներ  չունեցանք։ Կարեւորը միասնական գաղափարն էր եւ դրան ուղղված բոլորիս ջանքերն ու աջակցությունը։ Կարծում եմ, մասնակիցները, ինչպես ես, հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ հետեւողներին»,- ասաց Մարիա Գեւորգյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում