14:15  ,  25 հոկտեմբերի, 2020

Մեկնարկել է գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի նախաձեռնությունը՝ հաջակցություն բանակին (ֆոտո)

Ազատության հրապարակում մեկնարկել է շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանի շախմատային նախաձեռնությունը՝ հաջակցություն բանակին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Գրոսմայստերը միաժամանակյա խաղի սեանս է անցկացվում ցանկացողների, անցորդների, շախմատի սիրահարների հետ։ Մասնակցությունը վճարովի է՝ ըստ ցանկության։ Հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է համահայկական հիմնադրամին հաջակցություն հայոց բանակին։

Մարիա Գեւորգյանի խոսքով՝ մեկնարկում մասնակցությունն ավելի ակտիվ էր։ «Ակտիվ սկսեցինք։ Հիմա մի փոքր պասիվացավ, բայց հետաքրքիր է ընթանում։ Տարբեր տարիքի սիրողական խաղացողներ են, որոնք բավական լավ են խաղում։

Նպատակը թիկունքում համախմբվելն ու բանակին, զինվորներին մեր թեկուզ չնչին աջակցությունը ցուցաբերելն է։ Եվս մեկ անգամ հրավիրում եմ բոլորին։ Եկեք շախմատ խաղանք ու օգնենք զինվորին»,- ասաց Մարիա Գեւորգյանը։

Միաժամանակյա սեանսը գրոսմայստերի հետ կտեւի մինչեւ 17:00-ն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում