12:12  ,  23 հոկտեմբերի, 2020

«Ռեալում» Զիդանի ապագան կախված է առաջիկա 2 խաղերից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

L’Equipe-ի համաձայն՝ Արքայական ակումբում ֆրանսիացի մասնագետի ապագան կորոշվի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղից (հոկտեմբերի 24) և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից (հոկտեմբերի 27):

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Կադիսին» 0։1 հաշվով եւ Չեմպիոնների լիգայում ուկրաինական «Շախտյորին» 2։3 հաշվով պարտվելուց հետո «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզիչի փոփոխության հարցը: Դիտարկվում է փոխարինողի երկու թեկնածություն՝ Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո առանց աշխատանքի մնացած արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն եւ «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում