23:38  ,  20 հոկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն արգելեց իր մրցաշարերի խաղերի անցկացումը Հայաստանում եւ Ադրբեջանում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային եւ հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Որոշումը կապված է Արցախում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։

ՈւԵՖԱ-ն կհետեւի իրադարձությունների զարգացմանը։ Նշվում է, որ այս որոշումը չի վերաբերում հաջորդ ամռանը Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի չորս հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում նոյեմբերի 18-ին Երեւանում պետք է անցկացներ Հյուսիսային Մակեդոնիայի հետ պատասխան հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում