13:45  ,  19 հոկտեմբերի, 2020

Արսեն Զախարյանի հերթական գոլը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի 12-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմը 4:1 հաշվով հաղթել է «Սմոլենսկին»:

Դինամոյականների երրորդ գոլը 60-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Զախարյանը մասնակցել է 12 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ վերջերս Արսեն Զախարյանը The Guardian հեղինակավոր պարբերականի վարկածով ընդգրկվել էր աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում