13:10  ,  19 հոկտեմբերի, 2020

«Բոկա Խունիորսը» դատի կտա «Բարսելոնային»

Արգենտինական «Բոկա Խունիորսը» պատրաստվում է կատալոնական «Բարսելոնայի» դեմ դատական հայց ներկայացնել 18-ամյա ուրուգվայցի պաշտպան Սանտյագո Ռամոս Մինգոյի տրանսֆերի հարցում: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Խորխե Ամոր Ամելը:

«Մենք դատի կտանք «Բարսելոնային»: Տեղի ունեցածը թողեց շատ վատ տպավորություն: Ստացվել է այնպես, որ նախորդ ղեկավարությունը շատ վատ է վերաբերվել Մինգոյին: Ես չգիտեմ, թե արդյոք նա ունեցել է ներկայացուցիչ: Մենք դատի կտանք «Բարսելոնային» քանի որ կարծում ենք, որ ունենք իրավունք: Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը որևէ սխալ բան անի: Տեղի ունեցածը բարբարոսություն է: Այդ խաղացողն ուներ ներուժ»,- Խորխե Ամոր Ամելի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մինգոն այս տարվա փետրվարին ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English