20:14  ,  17 հոկտեմբերի, 2020

«Չելսին» միավորներ կորցրեց, «Աթլետիկոն» հաղթանակ տարավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցեց «Սաութհեմփթոնի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» Լա Լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվեց «Սելտային»:

«Չելսի» - «Սաութհեմփթոն» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները, գոլի հեղինակ՝ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը: «Սաութհեմփթոնի» կազմից գոլեր հեղինակեցին Դենի Ինգսը, Չե Ադամսը և Յանիկ Վեստերգորը:

«Աթլետիկոն» «Սելտայի» նկատմամբ հաղթանակ է տարել 2:0 հաշվով: 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Աթլետիկոյի» երկրորդ գոլը խփել է բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն:

Այժմ «Չելսին» 8 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սաութհեմփթոնը» 7 միավորով 10-րդ տեղում է: Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Աթլետիկոն» 8 միավորով չորրորդ տեղում է, «Սելտան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 3:3 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 15, 28, Կայ Հավերց, 59 - Դենի Ինգս, 43, Չե Ադամս, 57, Յանիկ Վեստերգոր, 90+2

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո»՝ 0:2 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 6, Յանիկ Կարասկո, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով