Սանկտ Պետերբուրգի Բաց առաջնության երկրորդ շրջանում հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցել է ռուս Ասլան Կարացևի հետ:
2 ժամ 16 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթանակ է տարել 4:6, 7:5, 6:3 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի Ալեքսանդր Բուբլիկ - Միլոշ Ռաոնիչ դիմակայության հաղթողը:
Մրցաշարի քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը և շվեյցարացի Ստեն Վավրինկան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում