18:41  ,  13 հոկտեմբերի, 2020

Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Goal.com-ը:

35-ամյա հարձակվողը հիվանդությունը տանում է անսիմպտոմ, սակայն արդեն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի կազմում Ազգերի լիգայի հանդիպումներին մասնակցելու համար Ռոնալդուն հրաժարվել էր ինքնամեկուսանալուց այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:

Պորտուգալիայի հավաքականը Շվեդիային կընդունի հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում