18:33  ,  9 հոկտեմբերի, 2020

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (ֆոտո)

«Էվերտոնի» անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ ամիս 23-ամյա անգլիացին մասնակցել է 3 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Էվերտոնը» գլխավորող Կարլո Անչելոտին: Սեպտեմբերին իտալացի մասնագետի գլխավորած թիմն անցկացրել է 3 խաղ՝ հաղթելով «Տոտենհեմին» (1:0), «Վեստ Բրոմվիչին» (5:2) ու «Քրիսթալ Փելասին» (2:1):

61-ամյա Անչելոտին կարիերայում 5-րդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ: Նախորդ անգամ նա նման պատվի արժանացել էր 2011-ի ապրիլին:

Ամսվա լավագույն գոլի մրցանակը բաժին է հասել «Լեսթերի» անգլիացի 23-ամյա կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին, որը տպավորիչ հարվածով գրավել էր «Մանչեսթեր Սիթիի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով