17:52  ,  4 հոկտեմբերի, 2020

Արթուր Ալեքսանյան․ Արդեն 7 օր շարունակվում է Թուրքիա - Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը Արցախի դեմ (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ եւ կոչ անելով ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին չլռել։

«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա - Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ, շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները։

Այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով։ Մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին:

Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել:

Այլ բան մտածելն անկարելի է՝ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ։ #հաղթելուենք #artsakhstrong #armeniastrong»։

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում