18:54  ,  3 հոկտեմբերի, 2020

Հավաքականի բռնցքամարտիկ Արսեն Պողոսյանն առաջնագծում է (ֆոտո)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ «այս օրերին առաջնագծում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Պողոսյանը: Ուժ և տոկունություն մեր բանակին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: 

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ArtsakhStrong #RecognizeArtsakh Այս օրերին առաջնագծում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Պողոսյանը: Ուժ և տոկունություն մեր ԲԱՆԱԿԻՆ

Опубликовано Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա - Boxing Federation of Armenia Суббота, 3 октября 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում