22:16  ,  2 հոկտեմբերի, 2020

«Ռեալի» հարձակվողը տեղափոխվեց «Ռոմա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը, հաղորդում են ակումբների կայքերը։

23-ամյա ֆուտբոլիստը Արքայական ակումբի համակարգում է 2013 թվականից։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել է իսպանական «Լեւանտեում»՝ 36 խաղում խփելով 9 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։

«Ռոման» Իտալիայի առաջնությունում առաջիկա հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ մրցելով «Ուդինեզեի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում