21:48  ,  1 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա»` 0:1 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում մրցում է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:

Հանդիպման առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արմենիան» պարտվում է նվազագույն՝ 0:1 հաշվով: Սերբական թիմի միակ գոլը 45-րդ րոպեին խփել է Ալեկսանդար Կատաին:

«Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» դուրս կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլ: 

«Արարատ-Արմենիան» պատմական հաջողությանը մոտ էր նաև նախորդ տարի, բայց Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Լյուսեմբուրգի «Դյուդելանժին»: Այս անգամ մրցակիցն անհամամատ ավելի ուժեղ է, բայց ոչ անհաղթահարելի:

Ընդմիջում է:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա»՝ 0:1 (առաջին խաղակես)

Ալեկսանդար Կատաի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում